Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն՝ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումից հետո բնակարանների ծխատար և օդատար ուղիները տանիքի տակ թողնվելու հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ
12.04.2022
Ապրիլի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ կայացավ խորհրդակցություն՝ բազմաբնակարան շենքերում հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բնկարանների ծխատար և օդատար ուղիները տանիքի տակ թողնվելու կամ ամբողջականությունը խաթարված լինելու հետևանքով բնակիչներին գազասպասարկման հարցում առաջացած խնդիրների վերացման վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Հախազարյանը և վարչության համապատասխան աշխատողները, Վայոց ձորի ԳԳՄ ՇԾԲ պետ Դավիթ Մարտիրոսյանը, Եղեգնաձորի համայնքապետարանի գխավոր ճարտարապետը (Արմեն Աղաջանյան), Վայքի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը(Սամվել Իխտիարյան) և Ջերմուկի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-ճարտարապետը (Արսեն Գառնիկյան):
Խորհրդակցության մասնակիցներն իրենց կարծիքներն ու առաջարկություններն արտահայտեցին խնդիրների վերացման վերաբերյալ:
Ամփոփելով քննարկման արդյունքները, մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն առաջարկեց՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, <Գազպրոմ Արմենա> Վայոց ձորի ԳԳՄ շահագործման ծառայության և համայնքների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ ձևավորել մասնագիտական հանձնաժողով, տասնօրյա ժամկետում կատարել ուսումնասիրություն ու հաշվարկել թերությունները վերացնելու նպատակով կատարվելիք աշխատանքների համար պահանջվող ծախսերը: