Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ 2023-2025 թվականների ՄԺԾԾ և ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում

08.04.2022

      Սույն թվականի ապրիլի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմված <Գործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանման> 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ), ներառյալ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի հանրային քննարկումը, Վայոց ձորում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


    ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմված 2023-2025 թվականների ՄԺԾԾ-ի մասին հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Անահիտ Սարգսյանը:
Վարչության պետը ներկայացրեց հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումներն ըստ ծախսերի տնտեսագիտական հոդվածների:

    Քննարկման մասնակից ՀԿ ներկայացուցիչները հետաքրքրվեցին  <Գործադիր իշխանության,պետական կառավարման մարմինների պահպանման> բյուջետային հայտերի տարբեր հիմնավորումով, առանձնապես մարզպետարանի կառուցվածքի հաստիքներով, կոմունալ վճարումներով, մասնագիտական զարգացման ծրագրերի ֆինանսավորմամբ, <Այլ նպաստներ բյուջեից> հոդվածով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված գումարի բաշխման պայմաններով, մարզպետարանի աշխատակիցների գործուղման և աշխատավարձերի հավելավճարների համար նախատեսված ֆինանսական հատկացումներով:

      Գլխավոր քարտուղարն ու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը պատասխանեցին և պարզաբանումներ տվեցին ՀԿ ներկայացուցիչների բոլոր հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37