Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2022 թվականի առաջին նիստը
08.04.2022
2022 թվականի ապրիլի 13-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, ներքոնշյալ օրակարգով.
1. 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզում ձևավորված նոր համայնքներում <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքով իրականացվող գործընթացների վերաբերյալ:
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության
պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյան:
2. 2022 թվականին մարզի համայնքների բյուջեների ձևավորման և առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ:
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Անահիտ Սարգսյան:
3. 2022 թվականին Վայոց ձորի մարզում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյան:
Հայտարարություններ
1. Հայտարարությամբ հանդես կգա ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը:
Մարզխորհրդի նիստին հրավիրվել են ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների և ստորաբաժանումների և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Սկիզբը՝ ժամը՝ 11:00:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5: