Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Ես կարող եմ> երիտասարդ գաղափարների նախագիծ Վայոց ձորի երիտասարդների համար
05.04.2022
Սիրելի՛ երիտասարդներ
Ունե՞ք հետաքրքիր սիրելի զբաղմունք, հոբբի, հմտություն, տիրապետո՞ւմ եք որևէ արհեստի կամ արվեստի, որը կարելի է կիրառել բիզնեսում, վերածել եկամտի աղբյուրի, պատրա՞ստ եք սովորել, ներդնել ժամանակ և ռեսուրսներ՝ երազանքին հասնելու համար, ուրեմն <Ես կարող եմ> երիտասարդ գաղափարների նախագիծը հենց Ձեզ համար է։
<Կիսվի՛ր մեզ հետ քո մտքերով։ Մենք պատրաստ ենք լսել քեզ, վարակվել քո գաղափարներով, մշակել դրանք, վերածել բիզնես նախագծերի և ի վերջո համաֆինանսավորել դրանք։ Երիտասարդությունը նախ և առաջ համարձակություն է։ Ուրեմն մի՛ վախեցիր գնալ նպատակներիդ ընդառաջ, հատկապես, որ դու մենակ չես։ <Ես կարո՛ղ եմ>, ասա՛ և գործի՛ր>։
<Ես կարող եմ> երիտասարդ գաղափարների նախագիծը միտված է աջակցել գյուղական բնակավայրերի երիտասարդությանը, որպեսզի իրենց կարողությունները, գիտելիքները, հոբբին ու սիրելի զբաղմունքը վերածեն բիզնեսի և գումար վաստակեն։ Նախագիծն ուղղված է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ապրող 18-30 տարեկան երիտասարդներին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով հղումով՝ https://form.jotform.com/SustainableCommunities/--ICAN
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 18-ը, Երևանի ժամանակով 18։00։