Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Պատրաստենք միասին> դպրոցական խոհարարական միջոցառում Վայոց ձորում

05.04.2022

     Մարտի 29-ին և 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից՝ <ԿԶՆԱԿ> հիմնադրամի <Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն> հիմնարկի աջակցությամբ խոհարարների, ծնողների և սովորողների համար անցկացվեց խոհարարական միջոցառում։ Մարզային դպրոցի խոհարարները, աշակերտներն ու նրանց ծնողները պատրաստեցին երեխաների սիրելի ուտեստները՝ բացառապես առողջ կազմով։

     2021թ.-ին ՊՀԾ-ն սկսել է աջակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ) 5-11-րդ դասարանների երեխաների համար <Առողջ ապրելակերպ> դասընթացի ուսումնական ծրագրի սնուցման թեմայի մասով նոր ուսումնական ծրագրի դասապլանների և ուսուցիչների վերապատրաստման նյութերի մշակման հարցում:

      <Առողջ ապրելակերպ> դասընթացի ուսումնական ծրագրերի մշակումից և խոհարարական հատուկ դասընթացների նախապատրաստումից բացի, ներկայացվել են նաև երեխաների սիրելի կերակուրներից՝ տորթ, պաղպաղակ, բուրգեր և պիցցա՝ պատրաստելով միայն առողջարար բաղադրատոմսերով։

    Կազմակերպիչները դպրոցի խոհարարների, երեխաների և ծնողների հետ փորձել են բաղադրատոմսերը հարմարեցնել հայկական սննդակարգին։
Կազմակերպիչները նշել են, որ ստացված տեղեկատվությունը կօգտագործվի բաղադրատոմսերն ավելի հասանելի դարձնելու համար, որոնցից ամենասիրվածները հետագայում կներառվեն ուսումնական ծրագրում:

Խոհարարական միջոցառումը տևել է 2 օր, առաջին օրը՝ խոհարարների, երկրորդ օրը՝ ծնողների և երեխաների հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37