Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը ԻԻՀ հայտնի բժիշկ Մոհամմադ Հոջաթ Փանահի հետ

31.03.2022

     Մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Իրանի Իսալամական Հանրապետության հայտնի բժիշկ, <Վարան Պարտո Դարման> ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հոջաթ Փանահին։

     Հանդիպմանը ներկա էին «Իրա Մեդիքլ Գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շանթ Շահնազարյանը, մարքեթինգ մենեջեր Լիանա Հաթամյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը և Եղեգնաձորի ԲԿ տնօրեն Կարեն Ասատրյանը։

     Հյուրերը ներկայացրեցին Իրանում և Հայաստանում ծավալած գործունեության, Հայաստանում իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Բժիշկ Մոհամմադ Հոջաթ Փանահը և Իրա Մեդիքլ Գրուպը մեծ ներդրում ունեն երկրում քաղծկեղի դեմ պայքարի, այդ ուղղությամբ նորագույն սարքավորումներով վերազինման և ռադիոթերապևտիկ բարձրորակ ծառայությունների մատուցման գործում։

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով մարզի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, վստահություն հայտնեց, որ հետևողական ջանքերի և առկա ներուժի լիարժեք կիրառման շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։

✅ Հանդիպման շրջանակներում կողմերը այցելեցին նաև Եղեգնաձորի ԲԿ, որտեղ քննարկեցին ՀՀ Վայոց ձորի մարզի առողջապահության ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ուժերը ներդնել փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 15:54:15