Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> նիստը
30.03.2022
Սույն թվականի մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> 2022 թվականի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին հանձնաժողովի 11 անդամներից 9-ը:
Հրավիրված էին Եղեգնաձորի, Վայքի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի համայնքապետարանների սոցիալական աշխատողները, Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր կոմիտեի սոցիալ-առողջապահական բաժնի վարիչ Քրիստինե Իսպիրյանը, <Մանկական զարգացման Հիմնադրամի> ներկայացուցիչ Սոնա Զաքարյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին ներքոնշյալ հարցերը.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 369-Լ և 2021թ. սեպտեմբերի 30-ի N1621-Լ որոշումներով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը ՀՀ Վայոց ձորի մարզում: Հարցը ներկայացնող՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար Ցողիկ Բաբայան:
2.Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 2022թ. ՀՀ Վայոց ձորի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծրագրի իրականացման մասին: Հարցը ներկայացնողներ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր կոմիտեի սոցիալ-առողջապահական բաժնի վարիչ Քրիստինե Իսպիրյան և Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Սամվել Հովհաննիսյան:
3.Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող <Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ հոգեբանական աջակցություն> և <Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում> ծրագրերի վերաբերյալ: Ներկայացնող՝ <Մանկական զարգացման Հիմնադրամի> ներկայացուցիչ Սոնա Զաքարյանը
4.Քննարկումներ:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց`
1.Պարբերաբար տեղեկատվություն հավաքագրել ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներում ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 369-Լ և 2021թ. սեպտեմբերի 30-ի N1621-Լ որոշումներով հաստատված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:
2. Համագործակցել հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայություններ մատուցող, սոցիալական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների հետ՝ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարելավելու, համատեղ ծրագրեր իրականացնելու, հիմնախնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:
3. Համայնքների սոցիալական աշխատողների հետ համատեղ համայնքներում իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված իրավական դաշտի վերաբերյալ և շահառուներին հնարավորիս հանգամանալից ներկայացնել իրենց իրավունքների և մարզում իրականացվող ծրագրերի մասին:
Ամփոփելով նիստի աշխատանքները, հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը նիստի մասնակիցներին մաղթեց աշխատանքային հաջողություններ և հորդորեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին վերաբերող հարցերը և նրանց կյանքի որակը բարձրացնելուն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը: