Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվելու են Եղեգիս համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն երկրորդ ծրագրի ենթածրագրերով 2021 թ. մեկնարկած և 2022թ. տեղափոխված շինաշխատանքները

30.03.2022

    2021 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն երեք ծրագիր.

 

  •  Եղեգիս համայնքի արտաքին էլեկտրալուսավորության իրականացում:
  • Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Քարագլուխ, Թառութումբ, Շատին, Հորս, Վարդահովիտ և Սալլի բնակավայրերի ոռոգման խողովակաշարի կառուցում:
  •  Եղեգիս համայնքի Գողթանիկ, Եղեգիս, Թառութումբ, Հորբատեղ, Շատին և Սալլի բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի վերանորոգում:                                                                                                                                                  

     2021 թ. առաջին և երկրորդ ծրագրերով նախատեսված աշխատանքներն ավարտվել են: Հաջողությամբ ավարտվել են նաև երրորդ ծրագրի ենթածրագրերից մեկի՝ Գողթանիկ բնակավայրի խմելու ջրագծի արտաքին ցանցի վերանորոգման աշխատանքները:                                     

   Մյուս ենթածրագրերով նախատեսված աշխատանքները կատարվել են ոչ ամբողջական ծավալով՝ Թառաթումբ բնակավայրում կատարաված է աշխատանքների 90%-ը, Եղեգիսում՝ 80%-ը, Հորբատեղում՝ 35%-ը, Սալլիում՝ 25%-ը, իսկ Շատին բնակավայրում շինարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել։

       Անավարտ մնացած բոլոր ենթածրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը տեղափոխվել է 2022թվական և եղանակային պայմանների բավարաման հետ կմեկնարկեն անավարտ մնացած ենթածրագրերի շինաշխատանքները: Նշված ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 56 070 000 ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 19 624 500 ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 36 445 500 ՀՀ դրամ:

     Նշենք, որ թվարկված աշխատանքներն իրականացվում են ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37