Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<ՀՀ վարչապետի գավաթ> սիրողական սեղանի թենիսի հանրապետական փուլում Վայոց ձորի մարզի հավաքականի երկու անդամներ արժանացել են խրախուսանքի
25.03.2022
Սույն թվականի մարտի 18-19-ը ՀՀ Վայոց ձորի մարզի հավաքական թիմը մասնակցել է <ՀՀ վարչապետի գավաթ> սիրողական սեղանի թենիսի եզրափակիչ փուլին, որը տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Շնորհավորում ենք մեր հավաքականի երկու անդամներին՝ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղի բնակիչ Նորվարդ Սիմոնյանին և Վայք համայնքի Խնձորուտ գյուղի բնակիչ Մերի Հովհաննիսյանին, ովքեր ընդգրկվել են լավագույն քսանյակի մեջ և արժանացել դրամական խրախուսանքի:
Նշենք, որ <ՀՀ վարչապետի գավաթ> սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը անցկացվել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, փետրվարի 4-5-ը:
Մրցաշարի տարածաշրջանային և մարզային փուլերին, որոնք անցկացվել են չորս տարիքային խմբերի՝ 18-36 տարեկան և 36-ից բարձր տարիքի կանանց և 18-40 տարեկան և 40-ից բարձր տարիքի տղամարդկանց միջև, մասնակցել են շուրջ 90 մարզիկներ, որից 22-ը՝ կանայք, 68-ը՝ տղամարդիկ: