Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գլաձոր բնակավայրում շարունակվում են 2021 թ. անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները
24.03.2022
ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2021 թ. հաստատել է Գլաձոր (Այժմ Եղեգնաձոր) համայնքի կողմից ներկայացված երեք ծրագիր:
Նշված ծրագրերից հաջողությամբ իրականացվել է 2-ը՝
- <Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի գազիֆիկացում>,
- <Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում (մինչև հին գերեզմաններ)>:
Երրորդ՝ <Գլաձոր (Այժմ Եղեգնաձոր) համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան վերահատակագծում և կցակառույցի իրականացում> ծրագրով նախատեսված աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, սակայն անավարտ մնալու պատճառով մնացյալ աշխատանքների իրականացումը տեղափոխվել է 2022թ.:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 63.1 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 25.5 մլն ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 37.6 մլն ՀՀ դրամ:
2021թ. կատարվել է աշխատանքների 42% տոկոսը: