Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արենի համայնքի բնակավայրերում շարունակվում են 2021 թ. անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները
23.03.2022
2021 թ. պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի կողմից ներկայացված 9 ծրագիր: Հինգ ծրագիր հաջողությամբ իրականացվել է, երեք ծրագրով և մեկ ենթածրագրով նախատեսված աշխատանքների մեծ մասը կատարվել է, մնացած մասի կատարումը տեղափոխվել 2022 թվական:
Ներկայացնում ենք 2021 թվականին մեկնարկած և անավարտ մնացած ծրագրերի ու ենթածրագրի վերաբերյալ տեղեկություններ.
ծրագրեր
- Արենի համայնքի Ռինդ բնակավայրում ֆուտբոլի դաշտի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 156 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 78 մլն ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 78 մլն ՀՀ դրամ: 2021թ. կատարվել է աշխատանքների 72% տոկոսը:
- Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում 1000 գծ/մ ճանապարհի ասֆալտապատում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 42.8 մլն ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 64.2 մլն ՀՀ դրամ: 2021 թ. կատարվել է աշխատանքների 40% տոկոսը:
- Արենի համայնքի Արենի բնակավայրում մեքենատրակտորային պարկի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 85.4 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 51.3 ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 34.1 ՀՀ դրամ: 2021 թ. կատարվել է աշխատանքների 95%:
ենթածրագիր
- Արենի համայնքի Ելփին բնակավայրում <Տանձիկի առու> տարածքում ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 86.3 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 60.4 ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 25.9 մլն ՀՀ դրամ: 2021 թ. կատարվել է աշխատանքների 50% տոկոսը:
Հաջորդիվ տեղեկություններ կներկայացնենք մարզի մյուս համայնքներում 2021 թվականին անավարտ մնացած ծրագրերի և 2022-ին շարունակվող շինաշխատանքների ընթացքի մասին: