Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Հայաստանս> խորագրով միջոցառում Վայքի հիմնական դպրոցում

18.03.2022

     ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարտի 15-ին ներկա գտնվեց Վայքի հիմնական դպրոցում կազմակերպված, <Հայաստանս> խորագիրը կրող միջոցառմանը։

     Ներկա էին նաև ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան։

     Սաների մեջ արմատավորել հայրենասիրություն, այն գեղեցիկը, ավանդականը, որով դարեր շարունակ առաջնորդվել է հայ ազգն ու պահպանել իր տեսակն աշխարհում։ Ահա այս սկզբունքն էր ընկած միջոցառման հիմքում, որտեղ երեխաները հանդես եկան գեղեցիկ, ազգային երգ ու պարով, ասմունքով։

Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց երեխաներին գեղեցիկ կատարումների, ինչպես նաև դպրոցի տնօրենին և ուսուցիչներին՝ հայրենասիրական ոգով լցված այսպիսի սերունդ դաստիարակելու գործում ունեցած ավանդի համար։ Մարզպետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ միայն հայրենասիրության և համախմբվածության շնորհիվ է կերտվում յուրաքանչյուր հաղթանակ, և միայն մեր միահամուռ ջանքերով և աշխատանքով կարող ենք հզորացնել մեր երկիրը, որտեղ միահյուսվել է տարբեր սերունդների դարավոր իղձը՝ ունենալ անկախ, խաղաղ և ուժեղ Հայաստան։

     Դպրոցի սաները, որպես հայրենիքի պաշտպանության և զարգացման առաքելության ապագա կրողներ, վերահաստատեցին իրենց վճռականությունը պատվով շարունակել իրենց հայրերի գործը, և մեր պատմության գալիք տարիները կնքել միայն հաղթական էջերով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37