Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կանանց միամսյակին նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում
18.03.2022
Մարտի 17-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կայացավ տոնական համերգ՝ նվիրված կանանց միամսյակին:
Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, մարզկենտրոնի ուսումնական և մշակութային հաստատությունների տնօրեններ և աշխատակիցներ, ծնողներ, հյուրեր:
Համերգն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը:
Հնչեցին գործիքային, անսամբլային և վոկալ գեղեցիկ կատարումներ:
Համերգն ավատվեց դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանի անզուգական կատարումով:
Շնորհավորանքներ հղվեցին կանանց, մայրերին, քույրերին և աղջիկներին` արժևորելով կանանց և կարևորելով նրանց դերն ու առաքելությունը հայրենիքի համար դժվարին և բարդ ժամանակահատվածներում:
Հնչեցին ջերմ բարեմաղթանքներ: