Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ներկա է եղել Վայքի արվեստի դպրոցում կազմակերպված միջոցառմանը
18.03.2022
Մարտի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և մարզի խոշորացված Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը ներկա են եղել Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում կազմակերպված <Թող գարունները խաղաղ գան> խորագրով միջոցառմանը:
Միջոցառման բացման խոսքում դպրոցի տնօրեն Հասմիկ Առաքելյանը նշել է, որ համերգը նվիրվում է կանանց միամսյակին և խաղաղ գարուններ ապահովող զինծառայողներին ու նրանց զոհված ընկերների պայծառ հիշատակին:
Դպրոցի սաների և ուսուցչական երգչախմբի գեղեցիկ կատարումներով հնչել են համերգի խորագրին համապատասխանող գործիքային և վոկալ ստեղծագործություններ: