Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարտի 8-ի առիթով Վայոց ձորի մարզպետը հանդիպել է կրթական համակարգի մի խումբ ներկայացուցիչների հետ

11.03.2022

    ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների մի խումբ աշխատակիցների հետ:

    Հանդիպմանը մասնակցել են մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, Խաչիկի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Թագուհի Օհանյանը, Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի դասվար Անուշ Ավետիսյանը, Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ Սոֆյա Հովսեփյան, Զառիթափի մանկապարտեզի դաստիարակ Իրինա Ալավերդյանը և Վայքի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Ալլա Պողոսյանը:

    Հանդիպման ընթացքում մարզպետ Արարատ Գրիգորյանը գեղեցիկ ծաղիկներով շնորհավորեց ներկաներին Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն, երջանկություն և աշխատանքային հաջողություններ:

    Քննարկվեցին կրթական համակարգի խնդիրներին և հանրակրթության արդյունավետության ապահովմանը վերաբերող հարցեր: Կարևորվեց նախադպրոցական կրթության առանձնահատուկ դերը՝ հանրակրթության արդունավետության բաձրացման գործում: Քննարկվեցին նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող հարցեր:

   Ամփոփելով հանդիպումը, Արարատ Գրիգորյանը նրանց մաղթեց մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և արդյունավետ աշխատանք՝ երեխաների կրթության ու դաստիարակության դժվարին, բայցև պատվաբեր գործունեություն ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37