Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է մարզպետարանի կին աշխատակիցներին

09.03.2022

    Մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է մարզպետարանի կին աշխատակիցներին կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

   Կանանց ուղղված շնորհավորական խոսքում մարզպետը շնորհակալություն է հայտնել նրանց աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության, նվիրումի համար և նշել, որ նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունի մարզպետարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում:

   Արարատ Գրիգորյանն իր խոսքում կարևորել է կանանց անգնահատելի դերը երեխաների դաստիարակության և ընտանիքում ներդաշնակ հարաբերությունների ապահովման գործում, ինչպես նաև հասարակության մեջ և երկրի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:

  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37