Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեդալների հանձնման արարողություն ՀՀ Վայոց ձորի մարզում
07.03.2022
Մարտի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրված <Մարտական ծառայություն> մեդալը փոխանցեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Խաչիկ գյուղի բնակիչ Արամ Միսակի Աբրահամյանին։
Արամ Աբրահամյանն այժմ սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` <ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ>> մասնագիտության 1֊ին կուրսում, և պատրաստվում է ավարտելուց հետո բոլոր ուժերը ներդնել հայրենի Վայոց ձորի մարզում բռնցքամարտի մարզաձևի զարգացման գործում։
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահ Ա․ Սարգսյանի հրամանագրով <Մարտական ծառայության> մեդալով հետմահու պարգևատրվեցին նաև Վայոց ձորի 4 քաջորդիների, ովքեր, շնորհիվ հայրենասիրության բարձր զգացումի և սխրագործությունների, իրենց անունը գրեցին հայոց պատմության անմար էջերում։ Հերոսների մեդալները մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնեց նրանց ընտանիքների անդամներին։
Հայրենիքի նվիրյալ հերոսներն են՝
Կարապետյան Սիսակ Երվանդի, Ռինդ բնակավայր, պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով,
Սարգսյան Գուրգեն Աղվանի, Ռինդ բնակավայր, պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով,
Հարությունյան Աղասի Ռուբիկի, Արին բնակավայր, պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով,
Հարությունյան Գարիկ Խաչիկի, Գնդեվազ բնակավայր, պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով։
Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց հերոսացած զինծառայողների ընտանիքներին, նշելով, որ մեր պարտականությունն է մեր զինվորների, անցյալի և ապագայի առջև՝ անել ամեն ինչ, որպեսզի կանխվի սարսափելի ողբերգության կրկնությունը, և մեր երկրի պատմությունը կերտվի միայն հաղթական էջերով:
Պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Ջերմուկ և Վայք համայնքների ղեկավարները:
Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին
Խաղաղություն Հայոց աշխարհին, բարի ծառայություն հայ զինվորին