Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատանքային այցը Վայոց ձոր
07.03.2022
Սույն թվականի մարտի 5-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալ Դավիթ Սարգսյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ այցելել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սահմանամերձ Խաչիկ գյուղ և բնակիչների հետ քննարկել համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները:
Խաչիկցիներին հուզող խնդիրները առնչվում էին ոռոգման ջրի մատակարարմանը, գյուղատնտեսական աշխատանքների կատարման անվտանգության ապահովմանը, գյուղում աշխատատեղերի ստեղծմանն ու բնակարանաշինությանը։
Հաշվի առնելով պարենային անվտանգության ապահովման կարևորությունը՝ նախարարը հորդորել է համայնքի ֆեմերներին հնարավորինս շատ հող մշակել։
Վահան Քերոբյանը Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու նրա արտասահմանցի գործընկեր Ժան Պոլի հետ քննարկել է Արենի համայնքում զբոսաշրջային նոր ծառայության՝ գլեմփինգի հնարավորությունները։
Աշխատանքային այցի հաջորդ կանգառն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրն էր, որտեղ հանդիպում է կայացել խաղողագործների և գինեգործների հետ։
Քննարկվել են հողային բարեփոխումներին, խաղողի մթերումների արդյունավետ կազմակերպմանը, ոլորտում կոոպերատիվների ստեղծման հնարավորություններին և արտասահմանյան շուկաներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման խնդիրներին վերաբերող հարցեր։
Հաջորդ հանդիպումը կայացել է Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրում, որտեղ նրանց է միացել համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը։ Կարմրաշենում նախարար Քերոբյանն այցելել է ժամանակակից պահանջներին բավարարող նորակառույց անասնապահական ֆերմա, որտեղ պահվում են շուրջ 200 գլուխ աբերդին անգուս ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներ։
Նախարարը ֆերմերներին ներկայացրել է անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը և հորդորել օգտվել այդ ծրագրերից։