Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը

04.03.2022

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Եղեգնաձորի ավագ դպրոցում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված հուշ-ցերեկույթին: Միջոցառման ներկա են եղել նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը, ԵԿՄ Վայոց ձորի մարզային խորհրդի ղեկավար Մասիս Ղազարյանը, Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:
Միջոցառման հյուրերն էին դպրոցի շրջանավարտներ, 44-օրյա պատերազմում զոհված Արտակ Բաբայանի և Սպարտակ Մնացականյանի հարազատները:

Հուշ-ցերեկույթը նվիրված էր նաև, Հայոց բանակին, հայ զինվորին և 44-օրյա պատերազմում զոհված վայոցձոցի քաջորդիներին:

Միջոցառումն ավարտվեց Հայրենիքը բնութագրող հետաքրքրիր մեկնաբանությամբ՝
Սա խոսք է հավատի և հույսի։
Սա էության և հոգու սրբազան ծալքերում ապրող զգացումն է երկրագնդի այն հատվածի հանդեպ, որ նախախնամության կամքով բաժին է ընկել մարդուն և մարդն այն կոչել է Հայրենիք։

Ցերեկույթի ավարտին կազմակերպիչներին և ներկաներին ուղղված սրտի խոսք ասացին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը, Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարտիրոսյանը և դպրոցի տնօրեն Հասմիկ Մարգարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:06