Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Վերնաշենի միջնակարգ դպրոցում կազմակերպված ուսումնավարժությանը
02.03.2022
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ Վայոց ձորի մարզի Վերնաշենի միջնակարգ դպրոցում անցկացվել է <Անձնակազմի պատսպարման իրականացումը <Օդային տագնապ> ազդանշանի դեպքում> թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ոսումնավարժությանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան: