Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենիի միջնակարգ դպրոցում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը

02.03.2022

     Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենի համայնքի Արենի բնակավայրի միջնակարգ դպրոցում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը:

     Միջոցառմանը ներկա էին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, բնակիչներ, դպրոցի աշակերտներ:

     Խաչքարը տեղադրվել է դպրոցի ուսուցչական անձնակազմի, աշակերտների և բարերարների համատեղ նախաձեռնությամբ:

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը, իր խոնարհումը հայտնելով Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, ընդգծեց զինվորների հիշատակը հավերժացնող կոթողների կառուցման կարևորությունը, որոնք, որպես խոսուն վկաներ, սերունդներին և ողջ աշխարհին պետք է փոխանցեն մեր հերոսների պատմությունը և նրանց գործած սխրանքները։

    <Մեր զինվորները գնացին պատերազմ, որպեսզի մենք կարողանանք ապրել խաղաղ երկնքի տակ, արարել, ստեղծագործել, մեր ամենօրյա աշխատանքով հզորացնել յուրահատուկ և անկրկնելի մշակույթ ունեցող մեր երկիրը, որտեղ միահյուսվել է տարբեր սերունդների դարավոր իղձը՝ ունենալ անկախ, խաղաղ և ուժեղ Հայաստան>։

Փա՛ռք մեր հերոսներին, նրանց սխրանքին, փա՛ռք Հայոց բանակին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37