Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Pfizer> պատվաստանյութը հասանելի է նաև Վայոց ձորի մարզի բնակիչներին

25.02.2022

   Վայոց ձորի մարզի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ մարզի բոլոր բուժհաստատություններում առկա է վերջերս Հայաստանի Հանրապետություն ներկրված ամերիկյան <Pfizer> պատվաստանյութը:

    Հիշեցնենք, որ <Pfizer>-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ): Իսկ որպես բուստեր դեղաչափ՝ <Pfizer>-ը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:

   Հարգելինե՛րս, պատվաստումն օգնում է պաշտպանել Ձեզ և Ձեր մտերիմներին։ Հորդորում ենք պատվաստվել՝ COVID-19 կորոնավիրուսային հիվանդության անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Պատվաստվեք և եղեք պաշտպանված:

     Նշենք, որ 23.02.2022-ի դրությամբ պատվաստված է Վայոց ձորի մարզի բնակչության 48.1 %-ը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37