Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամների ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի հետ հանդիպմանը

10.02.2022

   Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հանդիպումը ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամների հետ:

   Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի ուժային կառույցների և համայնքների ղեկավարներ, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալը, վարչության անդամներ և ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամներ:
Հանդիպումն սկսվեց ՀՀ և ԵԿՄ օրհներգերի հնչյունների ներքո:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը:

   Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում նշեց. որ կանգնելով հայրենիքի կողքին պետականության ձևավորման առաջին իսկ օրերից՝ երկրապահ կամավորականներն այսօր էլ հաստատակամ քայլերով, նվիրումով և նույն ոգով շարունակում են կանգնել հայոց բանակի և հայ ժողովրդի կողքին՝ ապահովելով երկրի սահմանների պաշտպանությունը, սեփական երկրում անկախ ապրելու և արարելու հայ ժողովրդի անօտարելի իրավունքը:

    Այնուհետ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և երկրապահներին ներկայացրեց ԵԿՄ Վայոց ձորի մարզային խորհրդի նորանշանակ ղեկավար Մասիս Ղազարյանին ու Եղեգնաձորի տարածքային բաժանմունքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Սեդրակյանին:
Սասուն Միքայելյանը պատասխանեց հանդիպման մասնակիցներին հուզող մի շարք հարցերի:

   Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ԵԿՄ Վայոց ձորի տարածքային բաժանմունքին աջակցելու համար արժանացավ ԵԿՄ վարչության նախագահի պատվոգրին:

    Եղան նաև մարզի համայնքների ղեկավարների և ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամների պարգևատրումներ:

    Հանդիպումն ավարտվեց բազմաթիվ մրցույթների դափնեկիր, վայոցձորցի շնորհալի երգիչ Արթուր Կարապետյանի ԵԿՄ օրհներգերի գեղեցիկ կատարումով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29