Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում <Հայաստանի կենդանի լանդշաֆտները տնտեսական զարգացման համար> ծրագրի իրականացման հնարավորությունները

09.02.2022

  Փետրվարի 8-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որտեղ ներկայացվեց <Հայաստանի կենդանի լանդշաֆտները տնտեսական զարգացման համար> ծրագրի իրականացման նախնական փուլի ընթացքում <Բնության համաշխարհային հիմնադրամ>-ի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից կատարած ուսումնասիրությամբ արձանագրված արդյունքները:
Հանդիպմանը մասնակցում էին <Բնության համաշխարհային հիմնադրամ>-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և նույն համայնքի թիրախային բնակավայրերի՝ Հերմոնի, Շատինի, Եղեգիսի վարչական ղեկավարները:
Նշվեց, որ <Հայաստանի կենդանի լանդշաֆտները տնտեսական զարգացման համար> ծրագրի իրականացման հիմնական նպատակն է՝ բարելավել Հայաստանի Հանրապետության հեռավոր բնակավայրերում ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ ու կայուն օգտագործման շնորհիվ:
Կարեն Մանվելյանը նշեց, որ ծրագրի ողջ ընթացքում որդեգրվելու է մասնակցային մոտեցում, և մասնակից բոլոր համայնքները ներգրավվելու են քննարկման և որոշումների կայացման գործընթացում:
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26