Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու խնդիրներին նվիրված երկրորդ քննարկում-խորհրդակցությունը
07.02.2022
Սույն թվականի փետրվարի 4-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու խնդիրներին վերաբերող երկրոդ խորհրդակցությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների զինղեկները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց խորհրդակցության մասնակիցներին, իր խոսքում կարևորելով զինղեկերի դերը սաների մոտ հայրենասիրության ձևավորման գործում, ինչպես նաև նշեց, որ նրանց վարքագիծ կարող է հայրենքին ծառայելու սրբազան ու պատվաբեր գործի օրինակ հանդիսանալ:
Բանակային 5-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը զինղեկերի հետ ունեցավ անմիջական զրույց հայրենիքի պաշտպանության գործում զինվորականի պարտքի, պատասխանատվության և նվիրվածության մասին: Նա խոսեց նաև զինվորականների նկատմամբ ժողովրդի կողմից ընդգծված հարգալից վերաբերմունքի մասին և ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից սահմանված բոլոր այն սոցիալական երաշխիքները, որոնք նախատեսված են նաև զինվորականների ընտանիքի անդամների համար:
Հարցի վերաբերյալ արտահայտվեցին և մտքեր փոխանակեցին Աղավնաձորի, Աղնջաձորի, Խաչիկի, Հերհերի և Թարագլխի դպրոցների զինղեկերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց դպրոցներ այցելելու և նախազորակոչային տարիքի աշակերտներին հանդիպելու վերաբերյալ: