Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու խնդիրներին նվիրված քննարկում-խորհրդակցություն

03.02.2022

   Սույն թվականի փետրվարի 2-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմագիտության նկատմամբ հետաքրքրությու ձևավորելու խնդիրների վերաբերյալ:

   Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Ս. Գրիգորյան, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մ․Բադալյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Ա․Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կ. Միքայելյանը, ՀՀ Ոստիկանության ՎՁ մարզային վարչության պետ Ա. Հակոբյանը, ՀՀ ՊՆԶ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ս. Հայրապետյանը:

   Խորհրդակցության մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, աշխարհազորի գծով տեղակալներ, դպրոցի տնօրեններ և զինղեկներ:

     Քննարկվող հարցերի շուրջ ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սմբատ Գրիգորյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:

   Ներկայացված խնդիրների շուրջ ծավալվեց քննարկում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ նույն ձևաչափով ուրբաթ՝ փետրվարի 4-ին, կրկին հանդիպելու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26