Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ՝ Վայոց ձորի մարզում
28.01.2022
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարները և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց Ձորի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ այցելել են Վայքի զորամաս, շնորհավորել զինվորներին ու սպաներին բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորանքի իր խոսքում շնորհակալություն է հայտնել զորամասի ողջ անձնակազմին և հայոց բանակին մաղթել խաղաղ օրեր, իսկ զինվորներին՝ բարի ու անվտանգ ծառայություն:
Այնուհետ Արարատ Գրիգորյանը ծառայության մեջ լավագույնս աչքի ընկած զինծառայողներին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարության կողմից նրանց շնորհված մեդալներն ու պատվոգրերը:
Վայքի զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետ Արարատ Գրիգորյանին մշտապես բանակի կողքին լինելու և բանակ-մարզային իշխանություն կապն առավել ամրապնդելու համար և նրան պագևատրել պատվոգրով:
Զորամասում տեղի է ունեցել նաև զինվորական շքերթ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի հետ այցելել են Արցախյան պատերազմներում Ջերմուկից զոհված զինծառայողների պանթեոն ծաղկեդրում կատարել և հարգանքի տուրք մատուցել զոհված ջերմուկցիների հիշատակին:
Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն այցելել են մարզի Արենի, Եղեգիս և Վայք համայնքներ և համայնքի ղեկավարի ու բնակիչների հետ հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին, կատարել ծաղկեդնումներ:
Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով մարզի բոլոր համայնքներում կատարվել են հիշատակի արարողություններ, իսկ կրթական և մշակութային օջախներում տեղի են ունեցել գրական-գեղարվեստական միջոցառումներ: