Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Ֆրանսիական լույս> ասոցիացիայի համագործակցությունը

24.01.2022

     ՀՀ Վայոց ձորի մարզում շարունակվում է Վայոց ձորի մարզպետարանի և <Ֆրանսիական լույս> ասոցիացիայի համագործակցությունը, որի շրջանակներում 2022թ․ հունվարի 31-ից, համատեղ նախաձեռնությամբ, մեկնարկում են մարզի բուժհաստատությունների բուժաշխատողների համար նախատեսված առցանց դասընթացներ։

     Սպասվող առաջիկա դասընթացների թեմաներն են՝ Սրտային անբավարարություն, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշում և վարում հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում։

     Դասընթացների նպատակն է բարձրացնել տեղի մասնագետների իրազեկումը տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման միջազգային փորձի վերաբերյալ, որոնց ընթացքում <Ֆրանսիական լույս> ասոցիացիայի անդամ բժիշկները աշխարհի տարբեր ծայրերից կիսվելու են իրենց փորձով։

     Դասընթացները կրելու են շարունակական բնույթ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37