Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նվիրատվություն Եղեգնաձորի Բժշկական կենտրոնին
19.01.2022
Ապրիլյան պատերազմի հերոս, ծննունդով վայոցձորցի ավագ սերժանտ Հայկ Սեխլիյանը Եղեգնաձորի բժշկական կենտրոնին է նվիրել բժշկական նշանակության գույք և պարագաներ։
Նվիրատվությունը, որը հնարավոր է դարձել <Հայաստանի հաշմանդամների <Փյունիկ> միություն> ՀԿ-ի աջակցության շնորհիվ, ներառում է ֆունկցիոնալ մահճակալներ, ներքնակներ, հենասայլակներ, հաշմանդամի նստասայլակներ և պաշտպանության միջոցներ։
Հայկ Սեխլիյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս է, ավագ սերժանտ։ 2007 թվականից մինչև Քառօրյա պատերազմում վիրավորում ստանալը ծառայել է Զինված ուժերում և մասնակցել տարբեր միջազգային առաքելությունների։
2016-ի ապրիլի 1-ին զորամիավորման կազմում մեկնել է Թալիշ գյուղի դիրքեր։ Զորամիավորման ուժերով նախ ադրբեջանցիներին հետ են մղել Թալիշ գյուղից, ապա ազատագրել գրավված հայկական հենակետերը:
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը ծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի և մեդալների, ինչպես օրինակ՝ ՀՀ զինված ուժերի <Մարշալ Բաղրամյան>, <Հայրենիքի պաշտպան> մեդալների, <ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր-մարզիկ> կրծքանշանի և այլն։