Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ

13.01.2022

    2021թ. ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ ՏԿԵՆ հաստատման է ներկայացվել 39 սուբվենցիոն ծրագիր: Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 38-ը՝ 2 մլրդ. 126,3 մլն ՀՀ դրամ արժողությամբ, որից համայնքների ներդրումը կազմում է 978,6 մլն. ՀՀ դրամը կամ 46,02 %, սուբվենցիայի գումարը կազմում է 1 մլրդ. 141,4 մլն ՀՀ դրամը կամ 53,68 %, իսկ մասնավորի կողմից ներդրումը՝ 6,3 մլն ՀՀ դրամը կամ 0,3 %:

    Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներում իրականացվել են աշխատանքներ հետևյալ բնագավառներում.

  • խմելու ջրամատակարարում, ինչպես նաև ջրահեռացում,
  •  ոռոգման համակարգերի կառուցում և նորոգում,
  •  բնակավայրերի փողոցների հիմնանորոգում և բարեկարգում,
  • փողոցային լուսավորության համակարգի կառուցում և նորոգում,
  •  վերականգնվող էներգիայի ծրագրեր, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում,
  •   բնակավայրերի գազաֆիկացում,
  • մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում,
  •  համայնքային կենտրոնների վերանորոգում,
  • բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

     Սուբենցիոն 38 ծրագրից իրականացվում է 32-ը՝ 1մլրդ 625 մլն458 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որում մասնավոր ներդրումը կազմում է 6 մլն 275 հազար ՀՀ դրամ կամ 0,4%, համայնքների կողմից ներդրումը կազմում է 716 մլն 166 հազար ՀՀ դրամ կամ 44,1%, պետության կողմից տրամադրվող սուբվենցիան՝ 903 մլն 4 հազար ՀՀ դրամ կամ 55,5%:

     Այս պահի դրությամբ ֆինանսավորվել է 16 ծրագիր` 647 մլն 964 ՀՀ դրամ արժողությամբ, որից համայնքների ներդրումը` 280 մլն 918 հազար ՀՀ դրամ կամ 43,35%, սուբվենցիոն գումարը՝ 367 մլն 45 հազար ՀՀ դրամ կամ 56,65%:
Աշխատանքները չավարտելու պատճառով 925 մլն 363 հազար ՀՀ դրամ արժողությամբ 16 ծրագիր տեղափոխվել է 2022թ: Նշված ծրագրերում համայնքների ներդրումը կազմում է 419 մլն 065 հազար ՀՀ դրամ կամ 45,3%, պետբյուջեից հատկացվող սուբվենցիոն գումարը՝ 500 մլն 10 հազար ՀՀ դրամ կամ 54%, մասնավոր ներդրումը՝ 6 մլն 275 հազար ՀՀ դրամ կամ 0,7%:
Շուրջ 327 մլն 818 հազար ՀՀ դրամ արժողությամբ վեց ծրագրերի իրականացման համար տարբեր պատճառներով 2021 թ. մրցույթներ չեն հայտարարվել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37