Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

12.01.2022

  Հարգելի վայոցձորցիներ,


Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի  փետրվարի 28-ին և մարտի 1-ին  ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է  <ՀՀ Վարչապետի գավաթ> սիրողական սեղանի թենիսի  մրցաշարի եզրափակիչ՝ հանրապետական                  փուլը:

Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբով՝


1-ին տարիքային խումբ- 18-35 տարեկան (1987-2004թթ. ծնված) կանայք,
18-40 տարեկան (1982-2004թթ ծնված) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ-  36տ. (1986թ.ծնված) և բարձր տարիքի կանայք,
41տ. (1981թ.ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ:

Մարզային փուլը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 4-ից 5-ը Վայքի մշակույթի տանը: Մարզային փուլի արդյունքում կձևավորվեն հանրապետական փուլի մարզի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերը (6 կին, 6 տղամարդ):

Ցանկացողները կարող ենք դիմել համայնքապետարաններ և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն՝
էլ.հասցե՝ vayotsdzor.krtutyun@mta.gov.am,
հեռախոս՝ +37493 82 63.42, +37491 82 63.42 (Ա. Հովհաննիսյան):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05