Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձոր համայնքի ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծում

10.01.2022

     ՀՀ Վայոց ձորի մարզպետ Ա․ Գրիգորյանի 2022թ հունվարի 10-ի թիվ 8-Ա որոշմամբ Եղեգնաձոր համայնքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգում ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։

    Հանձնաժողովը ստեղծվել է համայնքի ջրամատակարարման համակարգում առկա շարունակական խնդիրների վերհանման և հնարավորինս սեղմ ժամկետներում հասցեագրման նպատակով։

    Հանձնաժողովը <Վեոլիա Ջուր> ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզպետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել, թե ինչպիսի խնդիրներով է պայմանավորված ոչ ծրագրային ջրանջատումները համայնքի տարածքում և դրանք վերացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում անխափան ջրամատակարարումը կվերականգնվի մեկ օրվա ընթացքում։

     Հանձնաժողովի կազմում ներառված են ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դ․ Սարգսյանը, Քաղաքաշինության վարչության պետ Ա․ Հախնազարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ․ Մարգարյանը, Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ․ Մեսրոպյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Ն․ Մարտիրոյանը։

    ❗ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման ապահովման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ խնդիրների արագ արձագանքման և մարզում ջրամատակարարման անխափան ընթացքն ապահովելու նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37