Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ տարվերջյան ասուլիսով

29.12.2021

    2021 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, նվիրված Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի 01.07-01.12 2021 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը:

    Ասուլիսը կայացավ մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում: Մասնակցում էին Վայոց մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

     Մարզպետը ողջունեց ՀԿ ղեկավարներին, կարևորեց նրանց դերը քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում և շնորհակալություն հայտնեց ներկայության համար:

      Արարատ Գրիգորյանը նախ խոսեց մարզային ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական կազմակերպությունների գործունեության արդյունքների մասին: Առանձնապես կարևորեց որակյալ հանրակրթության և լրացուցիչ կրթության ապահովման ու առողջության պահպանման հարցերը:
Մարզպետը նշեց, որ ազգաբնակչության առողջության պահպանման <COVID 19> անունը կրող չարիքի դեմ պայքարի կարևորագույն գործընթացում մարզի առողջապահական կազմակերպությունները շատ արդյունավետ աշխատանք են իրականացրել, և արձանագրած արդյունքներով, Վայոց ձորի մարզը տևական ժամանակ ՀՀ մարզերի մեջ եղել է առաջատարը:

     Այնուհետ Արարատ Գրիգորյանը հնգամսյա հաշվետվություն ներկայացրեց Վայոց ձորի մարզի կենսագործունեության և տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում գրանցված արդյունքների վերաբերյալ և խոսեց 2022 թվականին իրականացվելիք շարունակական ու նախաձեռնվելիք ծրագրերի մասին:

    Հաշվետվությունից հետո մարզպետ Արարատ Գրիգորյանը մանրամասն պատասխանեց ՀԿ ներկայացուցիչների կողմից իրեն ուղղված բոլոր հարցերին:

   Հարցերը վերաբերում էին.
1. Եղեգնաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի և ներհամայնքային մյուս փողոցների ասֆալտապատմանը,
2. Եղեգնաձոր քաղաքի Օրբելի փողոցի վրա գտնվող հողամասերի ոռոգման նպատակով ջրատարի կառուցմանը,
3. Գյուղական ամբուլատորիաների հագեցվածության ապահովմանը,
4. Մարզում մշակութային կյանքի աշխուժացմանը և ավանդական փառատոն-մրցույթների վերականգմանը,
5. Այգեգործական ծրագրերի իրականացմանը՝ ինտնսիվ նոր այգիների հիմնում,
6. Գյուղերի բնակիչներին տրվելիք պետական օժանդակության ծրագրերին,
7. Սահմանամերձ համայնքներում լրացուցիչ(նոր) շչակների տեղադրմանը,
8. Պետական ֆինանսական հատկացումների նպատակային օգտագործմանը:

Ասուլիսին ներկայացված ամբողջական հաշվետվությանը ծանոթացե՛ք այստեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29