Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա տոնական միջոցառում՝ Բարձրունու միջնակարգ դպրոցում

28.12.2021

     Դեկտեմբերի 25-ին Բարձրունու միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ամանորյա տոնական միջոցառում, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալի օգնական Հրաչյա Հովհաննիսյանը:

   Ներկայացվեց ամանորյա փոքրիկ բեմականացում, իսկ միջոցառման ավարտին Սարմեն Գևորգյանի հովանավորությամբ նվերներ հանձնվեցին դպրոցի սաներին:

    Կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Տատյանա Պոլուդնիցինայի համար այցը նաև ճանաչողական էր: Նա տնօրեն Նարինե Ավետիսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ դասասենյակների կահավորանքին, եղավ 44- օրյա պատերազմում նահատակված բարձրունցի քաջորդիների հիշատակի անկյունում, որը գտնվում էր բոլոր ժամանակների հերոսների հիշատակին նվիրված փառքի սրահում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58