Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա միջոցառում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում
24.12.2021
Դեկտեմբերի 24-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում կայացավ համերգ, նվիրված գալիք Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Տատյանա Պոլուդնիցինան, մարզպետարանի այլ աշխատակիցներ, ծնողներ, ուսուցիչներ:
Համերգի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը:
Դպրոցի սաները հանդես եկան գործիքային և վոկալ գեղեցիկ կատարումներով:
Համերգը եզրափակվեց մանկական երգչախմբի ամանորին նվիրված ուրախ կատարումներով:
Ներկաներին ողջունեց և համերգային ծրագրի մասնակից երեխաներին, նրանց ուսուցիչներին և դպրոցի տնօրինությանը շնորհակալություն հայտնեց մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, բոլորին մաղթելով ուրախ Ամանոր և խաղաղ տարի:
Դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին միջոցառման մասնակցության համար և բոլորին խաղաղ ու ստեղծագործ տարի և գեղեցիկ մի կատարում նվիրեց ներկաներին: