Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետարանում կազմակերվեց սեմինար <Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց նույնացում և ուղղորդում> թեմայով
24.12.2021
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2020-2021 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգը և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի միջոցառումների, <ԱՄՔՈՐ Հայաստան> բարեգործական հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 23-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպեց սեմինար՝ < Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց նույնացում և ուղղորդում> թեմայով:
Սեմինարին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցչներ, համայնքապետարանների սոցիալական աշխատողներ, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժինների և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի բաժինների համապատասխան աշխատակիցներ:
Քննարկում ծավալվեց հետևյալ թեմաների շուրջ.
- Թրաֆիքինգի սահմանում,
- Հարկադիր աշխատանք,
- Հավաքագրման և տեղափոխման փուլին նույնացման ցուցիչներ,
- Խոցելիության չարաշահմամբ հավաքագրում,
- Թրաֆիքինգի <եղանակների> կիրառման ցուցիչներ,
- Շահագորման հիմնական ցուցիչներ,
- Շահագորման ձևեր,
- Ենթադրյալ զոհի վիճակի գնահատում,
- Ուղղորդում:
Սեմինարը վարում էին <ԱՄՔՈՐ Հայաստան> բարեգործական հիմնադրամի աշխատակիցներ Վիկտորյա Ավակովան և Էլեոնորա Վիրաբյանը: