Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2021 թվականի ձմեռային զորակոչը
23.12.2021
Այսօր Վայոց ձորում կայացել է 2021 թվականի ձմեռային զորակոչի առաջին հավաքը:
Զորակոչի մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների և մարզի համայնքների ղեկավարներ, զինվորականներ:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքի խոսքեր ասացին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը:
Միջոցառմանը օրհության խոսք հնչեցրեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը:
Վայոց ձորի մարզից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց համալրելու Հայոց բանակի շարքերը և միասնական ուժերով հսկելու հայրենիքի սահմանները:
Խաղաղ, անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ ենք մաղթում հայկական բանակ մեկնած բոլոր զինծառայողներին: