Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն

23.12.2021

     Դեկտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

     Կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մարզպետ Ա․ Գրիգորյանը շրջեց հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացավ շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը, այցելեց հիվանդներին և հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով։ Բուժանձակազմի հետ զրույցի ընթացքում մարզպետին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, զեկուցվեց ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին։

     Նշվեց, որ վերջին տարիների ընթացքում հիվանդանոցում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են կատարվել։ Նորաբաց <Վահագն Ագլամիշյանի անվան մարզային ակնաբուժական կենտրում> մեկ տարվա ընթացքում կատարվել է շուրջ 330 վիրահատություն, ամբողջովին վերանորոգվել և վերազինվել է ռադիոլոգիական բաժանմունքը, իսկ 2022թ․ հունվարից կվերաբացվի նաև արյան փոխներարկման բաժինը։

     Բարձր գնահատելով կենտրոնի շարունակական զարգացումը՝ մարզպետ Ա․ Գրիգորյանը նշեց, որ մարզային առողջապահությունը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվելու են բոլոր գործնական քայլերը դրական դինամիկան ապահովելու և խթանելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37