Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

22.12.2021

                                   Սիրելի' հայրենակիցներ,

                               վայոցձորցիներ, լրագրողներ,

Տեղեկացնում ենք, որ  սույն թվականի  դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մամուլի  ասուլիսը, նվիրված 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքներին: 

 

Հաշվի առնելով համավարակի հետ կապված սահմանափակումները, խնդրում ենք մեր լրագրող գործընկերներին՝ հարցերն  առցանց ուղարկել vayotsdzor.press@mta.gov.am էլեկտրոնային հասցեին, մինչև
սույն թվականի դեկտեմբերի 27-ը, ժամը 18.00-ն:

Սիրելի՛ վայոցձորցիներ, մարզպետ Արարատ Գրիգորյանը կպատասխանի նաև ձեր հարցերին, ուստի ձեզ հուզող հարցերը դուք նույնպես կարող եք ներկայացնել նույն հասցեին՝ vayotsdzor.press@mta.gov.am:

Հարգանքով՝  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37