Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը որպես <Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում> ծրագրի հուսալի ընկեր արժանացել է շնորհակալագրի
22.12.2021
Վերջերս Ջերմուկում տեղի է ունեցել <Ռազմավարական զարգացման գործակալություն> ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգազման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող <Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում> ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Միջոցառմանը մասնակցել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները, ծրագրի շահառու ֆերմերները, անասնաբույժներն ու վերամշակողները, շահառու համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՌԶԳ ՀԿ-ի աշխատակիցները:
Մասնակիցները կարևորել են ՌԶԳ ՀԿ-ի իրականացրած ծրագրերի դերն ու ազդեցությունը՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը: Կարևորվել է նաև իրականացրած աշխատանքները՝ մասնավորապես շուկայի hասանելիության և զարգացման, հեռագնա արոտների ենթակառուցվածքների բարելավման, անասնաբուժական ծառայությունների հասանելիության ուղղությամբ իրականացված գործողություններ։
Որպես ծրագրի հուսալի գործընկեր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանն արժանացել է շնորհակալագրի: