Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ
21.12.2021
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Մաղթելով աշխատակիցներին նորանոր հաջողություններ և ձեռբերումներ՝ մարզպետ Ա․ Գրիգորյանը նշեց, որ մասնագիտական այս տոնը դարձել է հարգանքի և երախտագիտության խորհրդանիշ, որի շնորհիվ մենք մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ենք հայտնում անվտանգության մարմիններին՝ մեր քաղաքացիների, հասարակության և հայրենիքի անվտանգության ապահովմանը ուղղված աշխատանքի ու գործունեության համար։