Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր ռազմամարզական ուսումնական կենտրոն Վայք համայնքում
08.12.2021
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ․ Խուդավերդյանը ներկա գտնվեց Վայք համայնքում նոր ռազմամարզական ուսումնական կենտրոնի բացման արարողությանը։
Բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր հանրապետության տարբեր անկյուններից, ականավոր զորահրամանատարներ, ռազմական գործիչներ։
Նախաձեռնության հեղինակը և կենտրոնի հիմնադիրը Արտավազդ Վարդանյանն է։
Նպատակը երիտասարդ սերնդին ռազմամարզական դաստիարակության, ռազմարվեստի, մարտարվեստի, ողջ մնալու հմտությունների ուսուցանումն է։
Վ Խուդավերդյանը, ի թիվս այլ հյուրերի, ողջունեց ազգանվեր այս նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցել կենտրոնի զարգացմանը։ Նա ընդգծեց, որ ծրագիրը մարզի բարձր դասարանի աշակերնտների և ռազմագիտության ուսուցիչների համար նույնպես լավ հնարավորություն է` օգտվելու կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից։
Ռազմամարզական ուսումնական կենտրոնը հագեցված է անհրաժեշտ ուսումնադիդակտիկ նյութերով, ծրագրերով, և լազերային զենք-զինամթերքով, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում երիտասարդների ուսուցման համար։
Կենտրոնում ուսուցումն ամբողջովին անվճար է։