Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժեգորոդի մարզի միջև համագործակցության շրջանակներում Մալիշկայի Մ. Լոմոնոսովի անվան դպրոցը համալրվեց ռուս դասականների մի քանի տասնյակ աշխատանքներով

08.12.2021

     ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի Միխայիլ Վ․ Լոմոնոսովի անվան միջակարգ դպրոցը համալրվեց ռուս դասականների մի քանի տասնյակ աշխատանքներով և ուսումնական ձեռնարկներով։ Գրքերը նվիրվել էին Վայոց ձորի մարզի գործընկեր ՌԴ Նիժեգորոդի մարզի կողմից՝ համագործակցության շրջանակներում, որոնք մարզպետարանի միջոցով փոխանցվեցին դպրոցի գրադարանին։

     Մարզպետի խորհրդական Ա․ Դավթյանը նշեց, որ կրթության ոլորտը մշտապես գտնվել է միջտարածաշրջանային համագործակցության կենտրոնում, ինչի մասին վկայում են այդ ուղղությամբ արձանագրված հաջողությունները և գործընկերների շարունակական ուշադրությունը մարզի դպրոցների նկատմամբ։

     Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Նիժեգորոդի մարզերի միջև միջտարածաշրջանային համագործակցություն է հաստատվել 2011թ․ ապրիլի 19-ին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05