Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
UNICEF-ի հայաստանյան գրասենյակը՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ է տրամադրել Վայոց ձորի մարզին
29.11.2021
Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում UNICEF-ի հայաստանյան գրասենյակը՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին հատկացնելու նպատակով մարզպետարանին է տրամադրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ`
1 հատ՝ շարժական ուլտրաձայնային համակարգ,
100 հատ՝ պուլսօքսիմետր,
20 հատ՝ հեմոգլոբինի և հեմատոկրիտի մակարդակի որոշման համար ձեռքի սարք,
20 հատ՝ բժշկական էլեկտրական կշեռք՝ մարմնի քաշի և հասակի չափման համար:
✅ Նշված սարքավորումները մարզպետարանի միջոցով բաշխվել են մարզի բոլոր առողջապահական կազմակերպություններին։