Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2021

 Սիրելի՛ ուսանողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

   Ուսանողական տարիները յուրաքանչյուր մարդու կյանքում անջնջելի հետք են թողնում: Այդ տարիներին ձեռք բերված գիտելիքները հնարավորություն են ընձեռում քաղաքացուն ձևավորվել որպես մասնագետ, ապահովելով կյանքի հետագա տարիների մասնագիտական գործունեությունը, դառնալով  բարեկեցության հիմնական գործոն: Ուսանողության տարիները կարևոր փուլ են նաև անձի որպես քաղաքացու ձևավորման գործում:

    Վայոցձորցի սիրելի՛ ուսանողներ, համոզված եմ, որ մեր մարզի զարգացման գործընթացում Դուք ակտիվ դերակատարություն կունենաք, և հանուն Վայոց ձորի բարօրության և վայոցձորցու առավել բարեկեցության ներ կդնեք Ձեր գիտելիքներն ու ողջ հնարավորությունները:

   Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մայրաքաղաքում և Վայոց ձորի մարզում գործող ԲՈՒՀ-երում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող վայոցձորցի բոլոր ուսանողներին:

   Մաղթում եմ հաջողություններ, բազում գիտական ձեռբերումներ, երջանիկ ու անհոգ ուսանողական կյանք: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37