Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք հայրենիքի համար ընկածների հիշատակին
10.11.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը, ՀՀ ԳՄ ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարները նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ այցելեցին <Եղեգնաձորյան Եռաբլուր> և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտի, քառօրյա և 44-օրյա պատերազմների հերոսների հիշատակին։
Այնուհետև այցելեցին Արցախյան 44-օրյա արյունալի պատերազմի նահատակների պանթեոն-գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։
Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ: