Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձոր համայնքի 700 բնակիչ ունեցող Նոր Ավան թաղամասում շուտով կլուծվի ջրահեռացման համակարգի կառուցման խնդիրը

09.11.2021

  Ս/թ նոյեմբերի 8-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում։

  Քննարկմանը ներկա էին Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և Նոր Ավան թաղամասի բնակիչներ։

  Հանդիպման ընթացքում Մուշեղ Ներսիսյանը ներկայացրեց Նոր Ավան թաղամասի բնակիչների կողմից բարձրաձայնված ջրահեռացման համակարգի բացակայության վերաբերյալ հարցը և իր խոսքում կարևորեց խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, քանի որ թաղամասի բնակիչները ներկայացրին թե ինչպիսի բնապահպանական, սանիտարահիգիենիկ և առողջական վնասներ է պատճառում ջրահեռացման համակարգի բացակայությունը։

  Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ պետական կառավարման համակարգը պատրաստակամ է ձեռնարկելու հնարավոր բոլոր քայլերը կարճ ժամանակահատվածում կարգավորելու նշված թաղամասի ջրահեռացման համակարգի կառուցման խնդիրը։

  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Գրիգորյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից մարզում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Նա բնակիչներին վստահեցրեց, որ հիմնադրամի և լավագույն մասնագետների համագործակցության արդյունքում բարձրացված խնդրին կտրվի շուտափույթ լուծում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37