Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Հետախույզի օրվա կապակցությամբ

05.11.2021

   Նոյեմբերի 5-ին հայկական բանակում նշվում է ՀՀ ԶՈՒ հետախուզության կազմավորման տարեդարձը:

        1992թ. նոյեմբերի 5-ին Արցախյան ազատամարտի կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները, որոնց առաքելությունը խաղաղ պայմաններում հակառակորդի ռազմական ուժերի, միջոցների, դրանց տեղաբաշխման, մտադրությունների եւ պլանների մասին ճշգրիտ տեղեկություններ հաղորդելն է, սպասվելիք պատերազմական վտանգի մասին    վաղ ազդարարելը, իսկ ռազմական գործողությունների դեպքում՝ հակառակորդի թիկունքում պատժիչ կամ կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելն ու իրականացնելն է:

    Պատերազմ վարելու և հաջողություններ գրանցելու առաջին նախապայմանը գրագետ ու ճիշտ կազմակերպված հետախուզությունն է, առանց որի հնարավոր    չէ պատկերացնել որևէ ռազմական գործողություն:

    Իմ խոնարհումը՝ Արցախյան ազատամարտի, քառօրյա և 44-օրյա պատերազմների ռազմական գործողությունների ընթացքում հետախուզություն իրակացնելիս զոհված մեր քաջարի զինվորների, սպաների ու հրամանատարների հիշատակին: Հավերժ փառք նրանց:

    Ուժ, կորով, արիություն և մարտական բարձր պատրաստականություն Հայոց բանակի հետախույզներին՝ իրենց դժվարին և վտանգաշատ առաքելությունն իրականցնելու գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37