Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային այցերի շրջանակում Եղեգնաձոր համայնք էր այցելել ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը

03.11.2021

  Ս/թ նոյեմբերի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի և մարզպետարանի համապատասխան վարչության պետերի ուղեկցությամբ ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակ, շրջել և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և կատարման որակին:

  Տեղում իրականացվել են որոշակի ճշգրտումներ՝ ժամկետների և շինարարության առանձնահատկությունների վերաբերյալ։

  Նշենք, որ Խորհրդային տարիներից ի վեր առաջին բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է, որ կառուցվում է Վայոց ձորի մարզում: Կենտրոնի կառուցումն իրականացվում է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում՝ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։

  Մարզպետը բարձր գնահատելով մարզի առողջապահության ոլորտի համար մեծ նշանակություն ունեցող նախաձեռնությունը՝ նշել է, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում է պահելու շինարարության ողջ ընթացքը և աշխատանքների կատարման որակի վերահսկողությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26