Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Վայքի ԲՄ-ում
03.11.2021
Ս/թ նոյեմբերի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանի և <Վայքի ԲՄ> ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանի ուղեկցությամբ շրջել է Վայքի բժշկական կենտրոնում, հետևել աշխատանքային գործընթացին։
Կարևորելով ԲՄ-ի դերը առողջապահական համակարգում՝ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվել է մատուցվող ծառայություններից և պատվաստումային գործընթացից, հորդորեով՝ ջանք ու եռանդ չխնայել և մարզի բնակչությանը տրամադրել բարձրակարգ բուժօգնություն և ցուցաբերել սրտացավ վերաբերմունք։
Մարզպետը ԲՄ ղեկավարի հետ քննարկել է նաև կորոնավիրուսային իրավիճակը, հիվանդության կանխարգելմանն ու արդյունավետ բուժմանը վերաբերող մի շարք հարցեր։